Փաշինյանը չգնալու շանս չունի, համազգային ճնշման տակ հեռացնելու ենք. Իշխան Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Ժամանակավոր կառավարություն ձևավորելու քննարկման ժամանակ սեղանին եղել է չորս-հինգ վարչապետի թեկնածուի անուն։ Վազգեն Մանուկյանին բերելով՝ ապացուցեցինք, որ պայքարը պետության փրկության համար է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ 

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ Մանուկյանը միայն ընդդիմության թեկնածուն չէ։ 

«Ստեղծվել է Հայրենիքի փրկության կոմիտե, որի խորհուրդը միաձայն ընդունել է նրա թեկնածությունը։ Մանուկյանն այն միակն է, որը կարող է մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծել։

Մանուկյանն իր փորձառությամբ տասնյակ առավելություններ ունի։
Ով այսօր գտնում է, որ Նիկոլը պետք է հեռանա, պետք է միանա այս պայքարին։ Այս պայքարը Մանուկյանին կամ ինչ-որ մեկին իշխանության բերելու համար չէ։ Սա մեր երկիրը փրկելու պայքար է»,- ընդգծել է նա։

Սաղաթելյանը կոչ է անում, որպեսզի անգամ հարթակում կանգնածներին չսիրողները միանան Փաշինյանին հեռացնելու պայքարին։

«Ժամանակավոր կառավարությունը հնարավորություն կտա երկրում բերել կայունություն ու հանդարտություն։  Քանի Փաշինյանը կա, այդ հանգստությունը չենք ստանալու։
Ժամանակավոր կառավարության միջոցով մեր երկրում կարող ենք ազատ, արդար ու թափանցիկ ընտրություն անցկացնել»,- շեշտել է ՀՅԴ ներկայացուցիչը։

Ըստ նրա՝ չի բացառվում՝ իշխանությունից էլ ընդգրկվեն, պայմանը՝ պրոֆեսիոնալ լինելն է։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ