Ստորագրված պայմանագրում, թերևս, գաղտնի հավելված կա, այն անհապաղ պետք է վերաքննարկվի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած պայմանագրում հավանաբար գաղտնի հավելված կա։ Այն անհապաղ պետք է վերաքննարկի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

«Մտավախություն ունեմ, որ այս ծրագրում, պայմանագրում կա գաղտնի հավելված։ Առայժմ դժվարանում եմ ասել՝ ինչ։ Այստեղ կա մի խնդիր։ Ամենավտանգավորը, ըստ իս, 9-րդ կետն է՝ Ադրբեջանը Նախիջեւանին կապող միջանցքը։ Հենց այնպես չի ասվում ճանապարհներ, ոչ թե ճանապարհ։ Հայաստանն այսպիսի վիճակում ընդանրապես պետք է այդ ճանապարհը կտրի մինչեւ նոր զարգացումներ»,- ասել է նա։

Նավասարդյանը նկատել է, որ նոր եկող թիմը պետք է վերաքննարկի այն՝ բացատրելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որ դա որքան վտանգավոր է ՀՀ-ի, պակաս վտանգավոր չէ իր համար։

Խոսելով ընդդիմության կողմից առաջարկվող ժամանակավոր կառավարության վարչապետի միասնական թեկնածուի՝ Վազգեն Մանուկյանի մասին՝ նա կարևորել է, որ ձեւավորվող կառավարությունն իրոք լինի ազգային համաձայնության։

Նավասարդյանը կարծում է, որ Փաշինյանը չի կարող մնալ նույնիսկ 6 ամիս։ 

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ