Միքայել Պողոսյանը դատի է տվել Վահրամ Սահակյանին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

հասարակական

ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, Միքայել Պողոսյանը դատի է տվել՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, թատերագիր, Վահրամ Սահակյանին։ Պողոսյանը դատարանից պահանջում է Սահակյանին պարտավորեցնել հերքել վիրավորանքի տեքստը։

Այս մասին Armtimes.com-ը տեղեկացել է Դատական տեղեկատվական համակարգից։ Հայցը ներկայացվել է դեկտեմբերին 2-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինա Տաշչյանին։

Աղբյուրի տեղեկություններով, հայցի պատճառը Սահակյանի շաբաթներ առաջ արված ֆեյսբուքյան գրառումներից մեկն է, որում վերջինս Պողոսյանի ամիսներ առաջ իշխանությանը սատարող գրառումն էր տեղադրել եւ որոշակի արտահայտություններ կատարել նրա հասցեին։ ՀԺ-ին չհաջողվեց կապ հաստատել ո՛չ Պողոսյանի եւ ո՛չ էլ նրա ներկայացուցչի հետ։

--0--ԿԿ