Բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ դրական տեղաշարժ կա. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Նիկոլ

ԼՂ հարցով բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ տեղաշարժ կա: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղերձով դիմելով ՀՀ քաղաքացիներին:

Նա տեղեկացրեց՝ ԵԱՀԿ ՄԽ երկրների ներկայացուցիչները համատեղ հայտարարություն են արել, դրանում կարևոր շեշտադրումներ կան, վերահաստատվել են լիարժեք բանակցային գործընթացը վերականգնելու կամքն ու ցանկությունը: 

Սա, ըստ վարչապետի, ևս մեկ կարևոր գործոն է՝ հրադադարը և ռազմական գործողությունների դադարը ամրապնդելու համար, և այս պայմաններում մեր զինվորների ծառայությունն առավել անվտանգ կդառնա:

--00--ԱԹ