Մեր ԶՈւ-ն տեղաբաշխվում է ՀՀ սահմանով, Արցախի հարցն այլ է․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

ՀՀ սահմանների որոշ հատվածներում տեղի են ունենում գործընթացներ, որոնք ցավոտ են և ցավոտ են ընդունվում մեր հայրենակիցների կողմից: Այս մասին դեկտեմբերի 5-ի իր ուղերձում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծեց՝ մեր Զինված ուժերը տեղաբաշխվում են ՀՀ սահմանի երկայնքով, ապա հստակեցրեց՝ խոսքը հայաստանյան հատվածի մասին է, Արցախի պարագան առանձին խնդիր է:

«Մեր սահմանների մոտակայքում տեղի ունեցող այդ պրոցեսները մարդկանց ընկալումներում լուրջ խնդիր են առաջացնում, դրանք անլուծելի չեն, դրանց լուծման վրա մենք աշխատել ենք, մեր Զինված ուժերը տեղաբաշխվում են ՀՀ սահմանների երկայնքով: Պիտի խնդրեմ ամեն օր այս առիթով խուճապային տարամադրությունների մեջ չընկնել. մեր հետագա գործողությունները պետք է միտված լինեն նրան, որ դա սահման լինի, ոչ թե ճակատի գիծ»,- ասաց նա:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս