ԵԱԶԲ-ն հետաքրքրված է ԵՄ «Ճանապարհորդիր առանց Covid-19»-ի հետ համագործակցությամբ. Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Տիգրան Սարգսյան

Եվրասիական զարգացման բանկը հետաքրքրված է ԵՄ «Ճանապարհորդիր առանց Covid-19»-ի հետ համագործակցությամբ: Այս մասին Եվրասիական կոնգրեսի ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը՝ խոսելով իրենց կողմից առաջարկվող համանման նախագծերի մասին:

«Մենք տեղյակ ենք, որ մեր եվրոպացի գործընկերները նմանատիպ նախագիծ են պատրաստվում իրականացնել: Եվ այն կյանքի է կոչվելու ԵՄ բոլոր երկրներում: Մենք հետաքրքրված ենք մեր և եվրոպական ծրագրերի փոխգործակցությունն ապահովելու հարցում: Նպատակն այն է, որ քաղաքացիները կարողանան Եվրոպա մեկնել մեր ծրագրում, իսկ եթե Եվրոպայից մեզ մոտ են ժամանում իրենց ծրագրով, ապա մենք կարողանանք կարդալ նրանց QR կոդերը: Այս տեսակետից մենք, իհարկե, պատրաստ ենք համագործակցության: Մենք բաց ենք երրորդ երկրների համար»,- ասել է նա:

Սարգսյանի խոսքով՝ այս ծրագիրը նաև ապահովագրական հարցերին է վերաբերում: Նա նշել է՝ իրենց հորդորել են շարունակել աշխատանքը այս ծրագրի ուղղությամբ, այնպես անել, որ սրանով կառավարելի լինեն նաև այլ ռիսկեր, օրինակ՝ ապահովել, որ ճանապարհորդելիս վարակվելու դեպքում քաղաքացիները կստանան նաև բուժօգնություն: Այս տեսակետից, ըստ Սարգսյանի, կարևոր է նաև ապահովագրության համակարգի ներդրումը, որը ռիսկեր է նվազեցնում և թույլ է տալիս սահմաններ բացել:

ծրագիր

ԵԱԶԲ

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս