Թշնամու առաջնագիծը և՛ հյուսիսից, և՛ հարավից շատ հեռու էր Շուշիից. Ջուլֆալակյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

ջուլֆալակյան

ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նոյեմբերի 13-14-ին հանդիպեցի հարգարժան Կոմանդոսին, և ի թիվս տարբեր հարցերի, փորձեցի հասկանալ, արդյոք ճի՞շտ էր հաշվարկս, որ հնարավոր չէր առանց թիկունքի ապահովման այդ նեղ երկար ճանապարհով թշնամին անարգել հասներ Շուշի։ Թե՛ մեր, թե՛ թշնամու կողմից պաշտոնապես ներկայացված քարտեզներով թշնամու առաջնագիծը և՛ հյուսիսից և՛ հարավից շատ հեռու էր Շուշիից...(Ալիևի կողմից նոյեմբերի 7-ին ներկայացված քարտեզը ստորև, իսկ Արծրունի ներկայացրած պաշտոնական քարտեզով վիճակն ավելի լավ էր...):

Նաև դրանով պայմանավորված՝ չէի հավատում տարբեր լրագրողների և պաշտոնյաների կողմից արված հայտարարություններին...

Կոմանդոսը ժպտաց և ասաց՝ հետո կքննարկենք, քանի որ շատ մարդ կար սենյակում...

Այսօր, ի թիվս բազմաթիվ հարցերի, պարզվեց, որ նույն հարցի պատասխանը չունի նույնիսկ Արցախի 1-ին և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը...

Նաև մանրամասն անդրադարձ կատարվեց պատճառներին, թե ինչու հնարավոր չեղավ խուսափել այս չարաբաստիկ պատերազմից...»:

--00--ԱԹ