Շուշի թշնամու դիվերսիոն խմբի ներթափանցումից առաջ Արգիշտի Քյարամյանը լքել է քաղաքը. ԱՂԲՅՈւՐ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Քյարամյան

Դեռևս հոկտեմբերի 8-ին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատված Արգիշտի Քյարամյանն անհասկանալի պատճառներով շարունակել է գտնվել Արցախում։ Mediaport-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նա գնդապետի համազգեստով ազատ ելումուտ է ունեցել Պաշտպանական բանակի բունկեր՝ ներկա գտնվելով ռազմական օպերացիաների քննարկմանը։

Ավելին, նոյեմբերի սկզբին նա նշանակվել է Շուշի պաշտպանության կազկակերպման պատասխանատուի տեղակալ և տեղափոխվել Շուշի։ Երբ ՊՆ նորանշանակ հրամանատար Միքայել Արզումանյանն առարկել է Արայիկ Հարությունյանին՝ նշելով, որ անթույլատելի է որևէ ռազմական փորձ չունեցող Քյարամյանին նշանակել այդպիսի պատասխանատու պաշտոնին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել, որ դա Նիկոլ Փաշինյանի ուղղակի հանձնարականն է։

Սակայն ադրբեջանական առաջին փոքրաթիվ դիվերսիոն խմբի ներթափանցումից ժամեր առաջ՝ նոյեմբերի 6-ի վաղ առավոտյան Արգիշտի Քյարամյանը հայտնել է, որ Արցախում իր պարտականություններն ամբողջությամբ կատարված են, և նստելով Ինկասացիայի մեքենան, հեռացել է Շուշիից։

--00--ԱԹ