Մոսկվայում կորոնավիրուսով վարակման նոր հակառեկորդ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

կորոնավիրուս

Մոսկվայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 7 993 նոր դեպք: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը: Սա համավարակի ամբողջ ընթացքում գրանցված ամենամեծ թիվն է: 

Մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 640 050-ի: 

Մինչ այժմ մեկ օրում գրանցված դեպքերի առավելագույն թիվը եղել է 7 918-ը:

Ընդհանուր առմամբ Ռուսաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 2 մլն 431 հազար 731-ի, մահացել է 42 հազար 684 մարդ, առողջացել՝ 1 մլն 916 հազար 396-ը:

--00--ԱԹ