Գագիկ Ծառուկյանն ԱԱԾ-ում է. կանչվել է ընտրակաշառք բաժանելու գործով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

ծառուկյան

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն Ազգային անվտանգության ծառայությունում է: Ծառուկյանը ԱԱԾ մուտք գործելիս լրագրողների հայտնել է, որ կանչվել է ընտրակաշառք բաժանելու գործով, գրում է «Արմենպրես»-ը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը ևս մեկ ծանուցագիր է ուղարկել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14:30-ին լրացուցիչ հարցաքննության հրավիրելու վերաբերյալ:

--00—ԼՄ