Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ է տեղափոխվել 32 հազար մարդ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5,  24News   

Արցախ

Ռուս խաղաղապաներն ուղեկցել են Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղ վերադարձող բնակիչների հերթական ավտոբուսները։ 

Երևանից Ստեփանակերտ ավտոբուսները տեղափոխել են 1244 մարդ։ Ավտուսների շարժը հսկել են ռազմական ոստիկանությունը և խաղաղապահ կոնտինգենտը։

Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ հիմնական բնակության տեղափոխվել է 32 հազար մարդ։

 --00—ՄՀ