Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 5450 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5,  24News   

կորոնավիրուս

Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 5450 նոր դեպք: Այս մասին հայտնում է stopcov.ge կայքը:

Համավարակի սկզբից ի վեր սա վարակման ամենաբարձր ցուցանիշն է․ ընդհանուր առմամբ, Վրաստանում գրանցվել է 158 154 դեպք:

Վերջին 24 ժամում վարակից մահացել է 37 հիվանդ: Ընդհանուր առմամբ, մահացության ցուցանիշը կազմում է 1462:

Կորոնավիրուսից ապաքինվել է 129210 պացիենտ:

 --00—ՄՀ