Ինչպե՞ս ճանապարհորդել առանց կովիդի. Տիգրան Սարգսյանը՝ նոր թվային հնարավորության մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Կորոնավիրուսի համաճարակի հիմնական խնդիրներից մեկը տեղաշարժի սահմանափակումն է ամբողջ աշխարհում։ Աշխարհի գրեթե բոլոր երկրները սահմանափակել են իրենց քաղաքացիների տեղաշարժը՝ փորձելով կանխել համավարակի տարածումը։ Այս խնդրի առջև բախվել է նաև Հայաստանը՝ մեր քաղաքացիները նույնպես չեն կարողանում մեկնել արտասահման առկա սահմանափակումների պատճառով։ 

Եվրասիական զարգացման բանկի «Թվային նախաձեռնությունների հիմնադրամը» ստեղծել է մի ծրագիր, որով հնարավոր է համավարակի պայմաններում հանել տեղաշարժի սահմանափակումները՝ ճանապարհորդել առանց կովիդի։ Այս նորարարությունը Եվրասիական Կոնգրեսի ընթացքում ներկայացրել է Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ