ԼՂ-ում ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել ավելի քան 40 բնակչի

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6,  24News   

ռուս

Օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում ՌԴ Արևելյան ռազմական շրջանի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը  օգնություն է ցուցաբերել ավելի քան 40 տեղացի բնակչի։

Բուժօգնություն է տրամադրվել` խորհրդատվական ծառայություններ որակավորված թերապևտների, վիրաբույժների և այլ նեղ մասնագետների կողմից։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։  

 
Տեղի բնակիչների` ռազմական բժիշկներին դիմելու դեպքերը պայմանավորված են քրոնիկական տարատեսակ հիվանդությունների, սիրտ-անոթային ու էնդոկրին համակարգերի խնդիրների սրմամբ:

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի կազմում ավելի քան 60 ռազմական բժիշկ է աշխատում։

 

 --00—ՄՀ