Արցախցիների հանդեպ բռնության կոչեր հնչեցնողը չի ձերբակվել․ որոշումը ոչ իրավաչափ է համարվել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6,  24News   

Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Հավելումն այսօր տվածս՝ տեսաուղերձում բռնության կոչեր անող անձին ձերբակալելու մասին տեղեկատվության, ուզում եմ նշել, որ քիչ առաջ պարզեցի, որ նա ազատ է արձակվել՝ ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշման հիման վրա։

Այսուհանդերձ, նրա նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է»։

Ավելի վաղ Աբրահամյանը նշել էր, որ ձերբակալվել է սոցիալական ցանցում արցախցիների, մի քանի քաղաքական գործիչների նկատմամբ բռնության կոչեր հնչեցրած անձը։ 

 --00—ՄՀ