32 տարի առաջ՝ ժամը 11:41-ին, Հայաստանը ցնցվեց երկրաշարժից. 530 հազար մարդ դարձավ անօթևան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

նկար

32 տարի առաջ նույն այս օրը՝ ժամը 11:41-ին, Հայաստանը ցնցվեց ավերիչ երկրաշարժից. 530 հազար մարդ դարձավ անօթևան

1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:41-ին, Հայաստանը մոտ 30 վայրկյան ցնցվեց ցնցվեց ավերիչ երկրաշարժից: Երկրաշարժի հետևանքով ավերվածություններ եղան Հայաստանի 21 քաղաքում և 324 գյուղում: Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը Ռիխտերի սանդղակով 10 բալ էր:

Հիմնահատակ ավերվեցին Սպիտակ քաղաքն ու հարակից գյուղերը, ավերվեց նաև Հայաստանի երկրորդ քաղաքի՝ Գյումրիի շինությունների 80 տոկոսը, մեծ վնասներ կրեց նաև Վանաձորը: Երկրաշարժն աղետալի եղավ երկրի տարածքի 40 %-ում: Ավերածություններ կային նաև Շիրակի, Լոռու, Արագածոտնի ու Տավուշի մարզերում:

Ըստ պաշտոնական տվյալների՝ բնական աղետին զոհ դարձավ 25,000 մարդ. 17,000 զոհ Գյումրիից էր, 4000-ը՝ Սպիտակից, 1200-ը՝ Վանաձորից, 500-ը՝ Ախուրյանից, 125-ը՝ Ստեփանավանից: Զոհերից բացի՝ շատ էին նաև վիրավորները. 100 հազար մարդ ստացավ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, 19 հազար մարդ դարձավ հաշմանդամ, մոտ 530 հազար մարդ՝ անօթևան: Աղետի գոտուց տարհանվեց 120 հազար մարդ, որից 75 հազարը՝ արտերկիր:

Այսօր լրանում է երկրաշարժ 32-րդ տարելիցը, ավելի քան 3 տասնյակ տարի անց երկրաշարժի հետևանքները դեռ լիովին վերացված չեն։

--00—ԼՄ