Այս պահին Հայաստանում  COVID-19-ով վարակվածների թիվը ամենափոքրն է հարևան երկրների համեմատ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

նկար

Տարածաշրջանում կորոնավիրուսով վարակավածների թվերը շարունակվում են փոփոխվել: Հայաստանը վարակակիր երկրների ցանկում 54-րդն է, երկրում վարակակիրների ընդհանուր թիվը 142,344 է: Հաջորդը Ադրբեջանն է, ցանկում 50-րդն է, վարակակիրների ընդհանուր թիվը այդ երկրում 146,679 է: Տարածաշրջանից վարակակիրների փոքր թիվ ունի Վրաստանը, ցնակում 44-րդն է, վարակակիրների ընդհանուր թիվը երկրում 164,976 է:

Տարածաշրջանի երկրներից Իրանը ցանկում 14-րդն է. վարակակիրների ընդհանուր թիվը երկրում մի քանի օր է՝ հատել է 1 միլիոնը. այս պահին երկրում կա 1,040,547 վարակակիր: Թուրքիան ցանկում 16-րդն է, վարակակիրների ընդհանուր թիվը երկրում 828,295 է:

Նշենք, որ դեկտեմբերի 7-ի՝ ժամը 14:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 67,457,650 է, որից 1,542,910-ը մահացել է, 46,662,297-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 19,252,443 է, որից 106,226 մարդ կամ 0,6 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 15,1 միլիոն վարակման դեպք, որից 288 հազարը մահացել է, 8,8 միլիոնը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 6 մարդ: 

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ