16 ուժերից հեռացանք, որովհետև հետագա քայլերի մասով անորոշություն կար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը նշում է, որ 16 ուժերից հեռացել են, քանի որ հետագա քայլերի մասով անորոշություն են նկատել: 24News-ի հետ զրույցում նա հստակեցրեց՝ այդ անորոշությունը չի ենթադրում, թե Փաշինյանը պետք է շարունակի պաշտոնավարել: 

«Փաշինյանը որքան էլ աթոռին կառչած մնա, բանակցային գործընթացում ոչինչ անել չի կարողանալու: Նա նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ անգամ մի ստորակետ չի կարողացել փոխել: Բերել հասցրել է անդուդի եզրին, ապա նոր միայն հայտարարություն ստորագրել: Իր մնալով՝ Փաշինյանը վտանգում է հայտարարության ինչ-ինչ կետեր փոխելու հավանականությունը»,- նշում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ