Զինված ուժերի զորամասերում շարունակվում է մարտական հերթապահության իրականացման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

․

Զինված ուժերի զորամասերում շարունակվում է մարտական հերթապահության իրականացման գործընթացը: Այս մասին հայտնում են ՊՆ-ից:

Զորամասերից մեկում անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմի շարային ստուգատես։

Ստորաբաժանումների հրամանատարներն ու մարտական դիրքերի ավագները զինծառայողներին հրահանգավորել են անվտանգության կանոնների պահպանման, զգոնության բարձրացման և մարտական խնդիրների առանձնահատկությունների վերաբերյալ։

--00--ԱՀ