Ոչ թե Շուշին էր դժբախտ ու դժգույն, այլ՝ Փաշինյանի վարած կադրային քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանը 16 ուժերի պահանջին միանալը չի բացառում: 24News-ի հետ զրույցում նշում է՝ հանրահավաքների ժամանակ հետաքրքիր ելույթներ շատ է լսել, այժմ սպասում են, թե ինչ ծրագիր են ներկայացնելու արտախորհրդարանական ուժերի իրենց գործընկերները: 

Դիլբարյանը, անդրադառնալով պատերազմի ժամանակ վարչապետ Փաշինյանի ու արտախորհրդարանական ուժերի հանդիպումներին, վստահեցնում է՝ պատերազմի ժամանակ տեղեկությունը սխալ էին ներկայացնում թե ՛ ՀՀ, թե՛ Արցախի իշխանությունը։

«Փաշինյանը պատերազմի ջախջախման ոդիսականը ներկայացնում էր Արայիկ Հարությունյանի անունից: Արայիկ Հարությունյանն էլ իր հերթին վստահեցնում էր, որ 3000-5000 զորքի դեպքում հնարավոր էր բեկել իրավիճակը: Բայց ոչ միայն բեկում չեղավ, այլև կորցրեցինք Հադրութն ու Շուշին, ԼՂԻՄ-ը: Բոլորը տարբեր առասպելներ էին պատմում, ու մինչ այժմ էլ չգիտենք՝ որտեղ ենք պարտվել, ինչ սահմաններով: Ոչ թե Շուշին էր դժբախտ ու դժգույն, այլ՝ Փաշինյանի վարած կադրային քաղաքականությունը: Դժբախտ ու դժգույն մարդկանց թվում է, թե որևէ հարցում չեն պարտվել»,- մեկնաբանում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ