Բիլ Գեյթսն սպասում Է, որ COVID-19-ի դեմ վեց պատվաստանյութեր հասանելի կլինեն մինչեւ գարուն

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8,  24News   

Գեյթս

Կորոնավիրուսի դեմ վեց արտադրող ընկերությունների պատվաստանյութեր կարող են օգտագործման համար հավանության արժանանալ եւ պատրաստ լինել մինչեւ 2021 թվականի առաջին եռամսյակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Բիլ Գեյթսը Singapore FinTech Festival խորհրդաժողովում իր առցանց ելույթում, որը հրապարակվել Է CNBC International TV-ի YouTube-ալիքում: «Ես սպասում եմ, որ մոտավորապես վեց պատվաստանյութերի հավանություն կտրվեն 2021 թվականի առաջին եռամսյակում»,-հայտարարել Է Գեյթսը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կարծիք նա ունի կորոնավիրուսի դեմ ապագա պատվաստման վերաբերյալ:

Գեյթսի խոսքով՝ կարող են հավանության արժանանալ AstraZeneca, Johnson & Johnson, Novavax, Pfizer/BioNTech եւ Moderna ընկերությունների պատվաստանյութերը: Նա չի նշել վեցերորդ պատվաստանյութի արտադրող ընկերության անունը: Գեյթսը հույս Է հայտնել, որ 2021 թվականին պատվաստանյութի ի հայտ գալը թույլ կտա մինչեւ 2022 թվականը հաղթահարել կորոնավիրուսի համավարակը: Մեծ Բրիտանիան դեկտեմբերի 2-ին դարձավ առաջին երկիրը, որը զանգվածային կիրառման համար բոլոր կլինիկական փորձարկումներն ավարտելուց հետո հավաստագրել Է Pfizer/BioNTech-ի (ԱՄՆ եւ Գերմանիա) արտադրության պատվաստանյութը: Դեկտեմբերի 8-ին երկիրն սկսել Է COVID-19-ի դեմ լայն պատվաստումները: Առաջին ներարկումն ստացել Է Քովենթրիի 90-ամյա մի բնակչուհի։

 --00—ՄՀ