Նիկոլ Փաշինյանն ու Լին Թրեյսին անդրադարձել են արցախյան հակամարտության զարգացումներին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8,  24News 

դեսպան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմից:

Վարչապետը կարևորել է հայ-ամերիկյան փոխգործակցությունը և երկկողմ օրակարգի իրագործման ուղղությամբ շարունակական աշխատանքը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ: Անդրադարձ է եղել արցախյան հակամարտության շուրջ զարգացումներին և ստեղծված իրավիճակին:

--00--ԱԹ