Փրկարարները Երևանյան լճից դուրս են բերել տղամարդու դի

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

․

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 14:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Երևանյան լճում հայտնաբերվել է տղամարդու դի․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները եղեգների միջից դուրս են բերել քաղաքացու դին։

--00--ԱՀ