Կարեն Գրիգորյանն ազատվել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարեն Գրիգորյանն ազատվել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից: Վարչապետի որոշումը տեղադրվել է կառավարության պաշտոնական կայքում:  

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Կարեն Գրիգորյանին 2020 թվականի դեկտեմբերի 11-ից ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

--00--ԱՀ