Մանդատից հրաժարվել եմ գործադիրում աշխատանքս շարունակելու նպատակով․ Արամ Խաչատրյան

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը Ֆեյսբուքի էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել:

Տարբեր շահարկումներից զերծ մնալու և բազմաթիվ քաղաքացիների զանգերին ի պատասխան՝ տեղեկացնում եմ, որ մանդատից հրաժարվելը կապված է բացառապես գործադիրում աշխատանքս շարունակելու նպատակով:

Այս պահին տարբեր քննարկումներ ենք վարում գործընկերներիս հետ: Ավելի մանրամասն կտեղեկացնեմ որոշակի հստակություն լինելու դեպքում»:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը հրաժարականի դիմում է գրել: ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Լենա Նազարյանը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Արամ Խաչատրյանի հրաժարականի դիմումի մասին:

--00--ԱՀ