Քաղաքացիներին հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին կերկարաձգվի

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9,  24News   

անձնագրային

 ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագիծն ընդունվեց միաձայն` 78 կողմ ձայնով: Նախագիծը ներկայացրել էր Կառավարությունը։

Ըստ նախագծի՝ ՀՀ քաղաքացիներին առաջարկվում է հին նմուշի՝ ոչ կենսաչափական անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել` 2021 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը:

Փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով:

 --00—ՄՀ