Իրանը պատրաստակամություն է հայտնել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմն ամրապնդելուն

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9,  24News   

․

Իրանը պատրաստ է օգնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմն ամրապնդելու և տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու հարցում: Այս մասին, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է նախագահ Հասան Ռոհանին․ հայտնում է «Մեհր» գործակալությունը։

Անդրադառնալով ԼՂ հակամարտության հարցում Իրանի դիրքորոշմանը՝ նախագահը գոհունակություն է հայտնել «երկու երկրների միջև պատերազմի ավարտի առնչությամբ»:

«ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված իրանական ծրագիրը քննարկելու համար հատուկ դեսպանորդ եմ ուղարկվել Մոսկվա, Բաքու և Երևան»,- նշել է նա:

Հանդիպման ժամանակ Ռոհանին հարևան Ադրնեջանի հետ հարաբերություններն անվանել է եղբայրական․

«Իրանի Իսլամական Հանրապետության կամքն Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնելն է, հույս ունենք օգտագործել այս հնարավորությունը նոր միջազգային պայմաններ ստեղծելու և երկու երկրի հարաբերությունները հետագայում խորացնելու համար»:

--00--ԱՀ