Դեկտեմբերի 15-ից Թբիլիսի-Երեւան-Մոսկվա ուղղությամբ չվերթերը վերականգնվում են

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9,  24News   

թռիչք

Դեկտեմբերի 15-ից «Արմենիա» ավիաընկերությունը վերականգնում է տարանցիկ չվերթերը Թբիլիսի-Երեւան-Մոսկվա ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ավիաընկերության ֆեյսբուքյան էջում։

«Հայաստան կարող են ժամանել բոլոր օտարերկրյա քաղաքացիները՝ առանց սահմանափակման։ Վրաստան կարող են մուտք գործել Վրաստանի քաղաքացիները, Վրաստանի Արտգործնախարարության կողմից երկիր մուտք գործելու հատուկ թույլտվություն ունեցող օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաեւ այն օտարերկրյա քաղաքացիները, ում մերձավոր ազգականը (կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում է Վրաստանի քաղաքացի։

Ռուսաստանի Դաշնություն կարող են մուտք գործել ՌԴ քաղաքացիները, ՌԴ-ում կեցության իրավունք ունեցող քաղաքացիները, ինչպես նաեւ այն օտարերկրյա քաղաքացիները, ում մերձավոր ազգականը (կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում է ՌԴ քաղաքացի»,- ասված է գրառման մեջ։

--00--ԱՀ