Փաշինյանը հետևում է ցույցերին, երբ հասկանա՝ էլ չի կարող իշխանություն պահել, հրաժարական կտա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Քաղաքագետ Գարիկ Քեռյանն այն համոզմանն է, որ իշխանության համար պայքարում ընդդիմությունն այս առիթը (նկատի ունի նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը-խմբ.) բաց չէր թողնի: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ 
ընդդիմության միակ փաստարկն այն է, որ պարտված վարչապետը չի կարող ղեկավարել, բայց ներկա ճնշումը բավարար չէ, որ Փաշինյանը հրաժարական տա:

«Փաշինյանը հետևում է ցույցերին, երբ հասկանա՝ էլ չի կարող իշխանություն պահել, հրաժարական կտա»,- հավելեց նա:

Քաղաքագետն այն համոզմանն է, որ Հայաստանի ապագայի հետ կապված շատ հարցեր արդեն ինքնուրույն չենք կարող լուծել: Նա այն տեսակետին չէ, որ Արցախի մասով բանակցությունները շուտ կմեկնարկեն:

Մանրամասները՝ տեսանյությում։

--0--ԿԿ