ԱՀ քաղաքացիներին աջակցության տրամադրման դիմումների մուտքագրումը կիրականացվի նաև ԱՀ ԱԺ-ում

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9,  24News   

․

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության քաղաքացիներին աջակցության տրամադրման էլեկտրոնային դիմումների մուտքագրումն այսուհետ կիրականացվի նաև ԱՀ Ազգային ժողովի շենքում, որը գտնվում է Ստեփանակերտ քաղաքի Փետրվարի 20/2 հասցեում։

Նշվում է, որ կշարունակվեն սպասարկումները նախարարության վարչական շենքի տարածքում և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության սպասարկման կենտրոններում.

Ք․ Ստեփանակերտ, Վ․ Մամիկոնյան 23
Ք․ Ստեփանակերտ, Ադմ․ Իսակովի 15
Ք․ Ստեփանակերտ, Հեքիմյան 5

Ք․ Ստեփանակերտ, Թումանյան 103

Ք․ Ասկերան, ՂՏ սպասարկման կենտրոն

Ք․ Մարտակերտ, ՂՏ սպասարկման կենտրոն

Ք․ Մարտունի, ՂՏ սպասարկման կենտրոն։

--00--ԱՀ