Ռուս խաղաղապահները ԼՂ-ում ականազերծել են 70 հա տարածք, 23 կմ ճանապարհ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

ռուս խաղաղապահ
ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով ՌԴ ՊՆ-ին, հայտնում է, որ Ռուսաստանի ինժեներական ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է 4,5 հազար պայթուցիկ առարկա: 

«Լեռնային Ղարաբաղի ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 70 հա տարածք, 23 կմ-ից ավելի ճանապարհ, 157 տուն և սոցիալական օբյեկտներ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 4500 պայթուցիկ առարկա»,- նշվում է հաղորդագրությունում:

Վերջին 1 օրում ականազերծվել է մոտ 5 հա տարածք, 500 մ ճանապարհ և 24 շենք, հայտնաբերվել և ոչնչացվել է 6 չպայթած զինամթերք:

Նշենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր, որի շրջանակում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ըստ համաձայնության՝ Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին, իսկ Հադրութի շրջանը՝ մասնակի: Ավելի քան 37 հազար քաղաքացի ռուս խաղաղապահների ուղեկցությամբ արդեն վերադարձել են Արցախ:

--00—ԼՄ