Մոսկվային մեղադրում են, որ միջամտել է ԼՂ հարցին Արևմուտքի դեմ դիրքերն ամրապնդելու համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել RT հեռուստատեսությանը, որի շրջանակում անդրադարձել է պաշտոնական Մոսկվայի արտաքին քաղաքականությանը և այդ համատեքստում հայտարարել, որ Արևմուտքը պատրաստ է բազմաթիվ պատճառներ ներկայացնել՝ Ռուսաստանին հերթական անգամ մեղադրելու այլ պետությունների գործերին «միջամտության» համար:

Ըստ Լավրովի՝ Մոսկվան ներկայումս մեղադրվում է Բելառուսի և Լեռնային Ղարաբաղի իրավիճակին միջամտելու համար:

«Իբր մենք միջամտել ենք Լեռնային Ղարաբաղում բացառապես այն բանի համար, որ ամրապնդենք մեր դիրքերը Արևմուտքի դեմ: Իբր մենք պայմանավորվել ենք Թուրքիայի հետ այս տարածաշրջանի բաժանման մասին, միայն թե Արևմուտքն այնտեղ չուժեղացնի իր դիրքերը: Սա այն վերլուծաբանների տրամաբանությունն ու հոգեբանությունն է, որոնք այժմ գերակշռում են Եվրոպայում և ԱՄՆ-ում, հատկապես՝ Բրիտանական կղզիներում», - ասել է Լավրովը:

Թեմային առնչվող հարվածը դիտեք 4:50 րոպեից:

--00—ԼՄ