11 ամսական էմիլին երիկամի քաղցկեղ ունի. բուժման համար անհրաժեշտ է 180.000 եվրո

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1
Help Emily Beat Cancer էջը հայտարարություն է տարածել՝ խնդրելով օգնել 11 ամսական էմիլին երիկամի քաղցկեղի բուժման համար:

«Սիրելի՛ ընկերներ, մեր փոքրիկ Էմիլին ընդամենը 11 ամսական է, բայց արդեն պայքարում է ապրելու համար։ 3 ամիս առաջ երեխայի մոտ հայտնաբերվեց երիկամի քաղցկեղ։ Քաղցկեղը հազվագյուտ հանդիպող տեսակ է, այդ պատճառով փոքրիկը պետք է բուժվի Գերմանիայում գտնվող Քյոլնի համալսարանական կլինիկայում, որն այս ոլորտի առաջատարներից է։ Էմիլիին անհրաժեշտ է երկարատև բուժում՝ նվազագույնը մեկ տարի։

Քյոլնի համալսարանական կլինիկայի հետ արդեն ունենք կանխավճարի նախնական պայմանավորվածություն։ Բուժման համար անհրաժեշտ է 180.000 €, բայց այս պահին կանխավճարի և բուժումը սկսելու համար անհրաժեշտ է 98.000 $:

Հասկանում ենք երկրում ստեղծված պատերազմական իրավիճակն ու պանդեմիան, այնուամենայնիվ ուզում ենք դիմել ձեզ, քանի որ մեր փոքրիկի կյանքի հարցն է, ով անպայման պետք է ապրի խաղաղ Հայաստանում։

Arca- 4374690100228889

Idram ID- 962351514

Paypal [email protected] Garo Mouradian

Unibank(Յունիբանկ) , Փիրուզա Հարությունյան

AMD 24100481281400

USD 24100481281401

EUR 24100481281402

Сбербанк - 40820810940010333256 Армен Тоноян

Пластик карта- 4279400021220189»:

--00—ԼՄ