Այնթապ գյուղի ավտոտեխսպասարկման կետի դիմացից գողացել են բեռնատարի պահեստամասեր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Նոյեմբերի 30-ին ոստիկանության Մասիսի բաժնում մի քաղաքացի հաղորդում տվեց, որ Այնթապ գյուղի ավտոտեխսպասարկման կետի դիմացից գողացել են բեռնատարի պահեստամասեր՝ պատճառելով զգալի վնաս։

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկեցին միջացառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Կարճ ժամանակ անց ճշտվեց կասկածյալների ինքնությունը։ Նրանք դեկտեմբերի 5-ին Նոր Խարբերդ գյուղից՝ իրենց մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանություն։ Մեքենայում հայտնաբերվեց ջեռուցման 7 համակարգ։

Ըստ բերման ենթարկված տղամարդկանց՝ դրանք գողացել էին Նոր Խարբերդ գյուղի վերջնամասից։

Նրանք խոստովանեցին նաև, որ Այնթապ գյուղի ավտոտեխսպասարկման կետի դիմացից հափշտակել են բեռնատարի պահեստամասերը։ Բացի այդ, կատարել են ևս մի քանի գողություններ ու գողության փորձեր։

Հանգամանքները պարզվում են։

Կատարվում է քննություն։

--00—ԼՄ