Նիկոլին որպես մատաղացու գառ օգտագործեցին, այսօրվա քարտեզը գծված էր 30 տարի առաջ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Այսօրվա քարտեզը գծված էր ամենասկզբից, դեռևս 30 տարի առաջ, այդ թվում 7 շրջանների հանձնումը, ուղղակի Նիկոլին օգտագործեցին որպես մատաղացու գառ, ու այդ մասին բոլորն էլ գիտեին։ Առաջին ազնիվ մարդը Լևոնը դուրս եկավ, որ ասեց պետք է հանձնել այդ տարածքները, բայց մենք չպետք է հանձնեինք դրանք: Այս մասին 24TV-ի եթերում ասել է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը:

«Նիկոլը պետք է դատվի նախևառաջ որպես պատերազմի հանցագործ, և ինքը, և էն սպայակույտը, որը ղեկավարում էր այս պատերազմը, որովհետև ես երկու ընկեր ունեմ ԱՄՆ-ից, որոնք մեծ քանակությամբ զրահաբաճկոններ, սաղավարտներ, գիշերային դիտարկման սարքեր և այլ բաներ էին բերել, որոնք սակայն մինչև հիմա ՊՆ-ի պահեստներում են։ Հետո, ինչո՞ւ ինժեներեկան աշխատանքներ չեն կատարվել, ինչո՞ւ չի ականապատվել Շուշիի շրջակա որոշ տարածքներ։ Մի խոսքով, ինչուներն այնքան շատ են, որ պետք է պատասխան տրվեն դրանց, և շատերը պետք է դատվեն հենց պատերազմական ժամանակաշրջանի օրենքներով»,-ասել է Հախվերդյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ կարևոր հարցերի ևս։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ