Պետական հիմնարկներում ներկա-բացակա են անում, որ տեսնեն՝ հո չե՞ն գնացել ակցիաների․ «Իրատես»

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11,  24News

հանրահավաք

«Իրատես» թերթը գրում է. «Պետական գերատեսչություններում աշխատանքային ժամերին շրջում են աշխատասենյակներով, տեղեկանալու համար՝ արդյոք աշխատակիցները տեղու՞մ են‚ թե՞ ոչ։

Ու դա անում են ղեկավարների վստահված անձինք։ Ցուցակագրում են ներկաներին ու բացականերին, հասկանալու համար՝ բացականերն արձակուրդու՞մ են‚ թե՞ գնացել են ընդդիմադիրների հանրահավաքներին‚ ակցիաներին մասնակցելու։

Պետական հիմնարկներում իրականում գրեթե անգործություն է‚ որեւէ լուրջ որոշում չի կայացվում‚ գործն առաջ չի գնում։ Բոլորը հասկանում են‚ որ իշխանությունը գնացող է‚ եւ աշխատանքի ժամերին ուշադրությամբ հետեւում են ընդդիմադիրների գործողություններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ