«Սուզուկի վիտարա»-ի և ՌԴ խաղաղապահ մեքենային վթարի գործն Արցախի ՔԿ վարույթում է

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11,  24News

վթար

 ԱՀ քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել 2020թ. դեկտեմբերի 10-ին ԱՀ Բերքաձոր-Ասկերան ավտոճանապարհի առաջին կիլոմետրին՝ «Հայկազով» կոչվող տեղամասում, ՌԴ խաղաղապահ զորքերին պատկանող «Урал» և ԱՀ քաղաքացուն պատկանող «Suzuki Grand Vitara»  տրանսպորտային միջոցների բախվելու և դրա հետևանքով «Suzuki Grand Vitara» ավտոմեքենայի վարորդի և ուղևորի մահվան  դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 --00—ՄՀ