Նախօրեին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 569 փախստական է վերադարձել Արցախ. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

ռուս խաղաղապահ

Դեկտեմբերի 10-ին ընդհանուր առմամբ 569 փախստական է Երևանից վերադարձել Ստեփանակերտ: Ռուս խաղաղապահներն ուղեկցել են արցախցիներին տեղափոխող ավտոբուսները, ինչպես նաև ապահովել իրենց տներ վերադառնալու ճանապարհը: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Նշենք, որ ընդհանուր առմամբ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 37 հազար փախստական:

--00—ԼՄ