Էրդողանի հայտարարություններից հետո Իրանում Թուրքիայի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Իրան

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Բաքվում հնչեցրած անընդունելի հայտարարությունների ու միջամտության, այդ երկրի դեսպանը հրավիրվել է Իրանի ԱԳՆ: Այս մասին հայտնում է Infoteka24-ը: 

«ԱԳՆ հրավիրված դեսպանը տեղեկացվել է, որ տարածքային նկրտումների, ռազմատենչ և էքսպասիոնիստական կայսրությունների դարաշրջանն անցել է շատ տարիներ ի վեր: Թուրքիայի դեսպանի հետ զրույցում հորդորել են նախագահ Էրդողանին փոխանցել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը որևէ մեկին թույլ չի տալիս միջամտել իր տարածքային ամբողջականությանը, և ինչպես վկայում է Իրանի փառահեղ պատմությունը, սեփական ազգային անվտանգության պաշտպանության հարցում Իրանը ոչ մի քայլ չի նահանջի»,- հայտնում են ԱԳՆ-ից:

--00--ԱԹ