Նիկոլ Փաշինյանը թող «դուխ» ունենար ու Ալիևի հոխորտանքներին պատասխաներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն անընդունելի է համարում այն հանգամանքը, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևանի, Զանգեզուրի ու Սևանի մասին հոխորտանքներին արձագանքում է վարչապետի մամուլի խոսնակը: 24News-ի հետ զրույցում նշում է՝ Փաշինյանը թող «դուխ» ունենար ու Ալիևի հոխորտանքներին պատասխաներ:

Նա զարմանքով է արձանագրում՝ Փաշինյանն ադրբեջանցիների ու թուրքերին կոշտ գնահատականներ չի տալիս: «Իսկ Փաշինյանի այն թեզին, թե Արցախի հարցի վերջնական լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար, տեսանք, թե թե՛ Ալիևը, թե՛ Էրդողանն ինչպես արձագանքեցին՝ պատերազմով»,- հավելում է պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ