«Իմ քայլի» պատգամավորներին վերևներից լռեցրել են՝ շանտաժով ու կոմպրոմատներով․ Իվետա Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

«Իմ քայլի» պատգամավորներն իշխանական ամենաբարձր ներկայացուցիչների կողմից լռեցվել են ՝ կոմպրոմատների, շանտաժի օգտագործմամբ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։ 

Տոնոյանն ասել է, որ եթե այդ քաղաքական ուժի մեծամասնությունն ասեր, որ չի կիսում վարչապետի խայտառակ քայլի պատասխանատվությունը, միգուցե բարոյական իրավունք կունենար առաջադրելու վարչապետի իրենց թեկնածուին։ 

Սակայն, ըստ պատգամավորի, շատերին լռեցրել են՝ իշխանության դեմ հանդես չգալու համար։

Տոնոյանը հայտնել է, որ ընդառաջ չեն գնալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկխոսելու առաջարկին։

«Վարչապետի հեռանալն այլևս չունի այլընտրանք։ Նա և իր թիմը դեռ ունեն հումանիտար միջանցքի հնարավորություն»,- ասել է պատգամավորը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ