Քանդվել ու ապամոնտաժվել են ապօրինի շինություններ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11,  24News

․

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հայտնաբերել է առանց համապատասխան թույլտվության իրականացվող շինարարության մի շարք դեպքեր։

Կուրղինյան փողոցի 38/6, Տիչինայի փողոցի հ. 158 հասցեի հարևանությամբ քաղաքացիների ինքնակամ շինությունները ծառայության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ու վարչական շրջանների աշխատակազմերի ուժերով քանդվել են:

Անդրանիկի փողոցի հ. 26 շենքի հարևանությամբ էլ բնակիչն ավտոտնակը փորձել է երկհարկանի դարձնել: Ահազանգի հետքերով դեպքը կասեցվել է, ինքնակամ բարձրացրած կառույցն էլ՝ ապամոնտաժվել: Մեկ այլ օրինախախտում էլ արձանագրվել է Անդրանիկի 10/3 հասցեում:

Սիլիկյան 9-րդ փողոց ապօրինի կառույցն էլ, բացատրական զրույցներից հետո, քանդվել է օրինախախտ քաղաքացու ուժերով:

--00--ԱՀ