Էլիտան պայմանավորվում է՝ ոնց դուրս շպրտել վարչապետին․ ինստիտուցիոնալ «հեղափոխություն» է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

ՀՀ-ում ինստիտուցիոնալ կառույցների կողմից «հեղափոխության» փորձ է արվում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Ըստ քաղտեխնոլոգի՝ քաղաքական էլիտան պայմանավորվում է, թե ինչպես կարելի է հեռացնել վարչապետին։

Նրա խոսքով՝ փողոցային պայքարը միայն արտաքին աղմուկն է ապահովում, բայց այլ սխեմաներով պրոցեսներ են ընթանում։ 

Քաղտեխնոլոգը, գնահատելով իշխանական պատգամավորների՝ Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերությունների հաստատման հայտարարությունները, նկատել է. 

«Ինչո՞ւ է Փաշինյանի թիմը շտապում Ադրբեջանի հետ հարաբերություններ ստեղծել։ Այդ օրակարգը կա՛մ պարտադրվում է, կա՛մ արդեն պարտադրվել է դրսից»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ