Հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա ՌԴ խաղաղապահների արձագանքին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

հասարակական

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին: 

Վաղ առավոտից զարգացող իրադարձությունների մասին խաղաղապահների ղեկավարությունը լիարժեք տեղեկացված է»:

Հիշեցնենք, ՀՀ Պն փոխանցմամբ՝ Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ։

Նշենք նաև, ՌԴ պաշտպանության նախարարությունը վերահաստատել է՝ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմը ռազմական գործողությունների դադարից և տարածաշրջանում ռուսական խաղաղապահ առաքելության մեկնարկից ի վեր առաջին անգամ խախտվել է:

--0--ԿԿ