Վարչապետի դեմ խռովություն է սկսվել, գողապետությունն ապստամբում է օրինական իշխանության դեմ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Պետք է զգույշ լինել, քանի որ նախկին գողապետերը ձախողվել են, երկրում կարող են տճաճ բաներ լինել։  Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը։ 

«Վազգեն Մանուկյանը պետք է հայտարարի, որ պատասխանատու է ամեն ինչի համար՝ եղած անկարգությունների, ահաբեկչության, այսինքն՝ պիտի հայտարարի, որ դա չի լինելու։

Սա խռովություն է։ Ապստամբություն՝ պետության օրինական իշխանության դեմ։ Նրանք ոչ մի հարց չեն կարող լուծել»,- ասել է նա։

Քաղաքագետը կարծում է, որ իշխանափոխություն չպետք է լինի, ավելին՝ Փաշինյանի իշխանությունը պետք է ուժեղացվի։

Խոսելով գաղտնի ձայնագրությունների հրապարակումների  մասին՝ նա ասել է, որ դրանք կասկածելի ձայնագրություններ են, որով փորձում են թուլացել գործող իշխանության հիմքերը։

--0--ԿԿ