1 օրում գրանցվել է COVID-19-ով վարակման 1013 նոր դեպք, առողջացել է 648-ը, մահացել՝ 24-ը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

նկար

Դեկտեմբերի 13-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 148325 դեպք, որից 125169-ը՝ առողջացած, 2486-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20053 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 548359 թեստավորում:

Այսպիսով, երեկ կատարվել է 3119 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1013 նոր դեպք: Ունենք 648 առողջացած և 24 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 617 է:

--00—ԼՄ