Երևանում կցուցադրվեն Դադիվանքից բերված Կտակարանները, խաչերը, սրբապատկերները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

նկար

Դադիվանքից՝ Երեւան. դեկտեմբերի 16-ին Ժողովրդական արվեստների թանգարանում ցուցահանդես-վաճառք կբացվի, որտեղ ներկայացված կլինեն Դադիվանքից բերված Կտակարաններ, խաչեր, սրբապատկերներ, հուշանվերներ, ինչպես նաեւ հայոց պատմության կարեւորագույն էջերը լուսաբանող գրքեր, ֆոտոալբոմներ։

Հնարավորություն կլինի նաեւ տեղում ձեռք բերել «Դադիվանքի անուշները»՝ ժենգյալով հաց, փախլավա, գաթա՝ պատրաստված Արցախի կանանց ձեռքով։

«Դադիվանքից մի մասնիկ վերցնելով մեզ հետ՝ դեկտեմբերի 16-ին կենտրոնացնենք բոլորիս ուժերը Ժողովրդական արվեստի թանգարանում, որպեսզի հաղթահարենք ու հաղթենք նաեւ մշակույթով։ Միասին օգնենք մեր արցախցիներին»,- ասված է թանգարանի հայտարարությունում։

--00—ԼՄ