ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Մենք ընդհուպ մոտեցել ենք գերիների փոխանակման, մեր գերիների վերադարձի գործընթացի մեկնարկին։ Շատ շուտով մենք սպասում ենք մեր գերիների պաշտոնապես հաստատված խմբի վերադարձին։ Այս մասին ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր մտածումը հետևյալն է․ այս փուլում պետք է սկսենք վերադարձնել այն գերիներին, որոնց ինքնությունը հաստատված է պաշտոնապես և Կարմիր Խաչի կողմից, որից հետո ավելի շատ կենտրոնանալ գտնվելու վայրն անհայտ մեր եղբայրների փնտրտուքի վրա, որոնց մի մասը հնարավոր է գերեվարված լինեն»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ նոր թափով պիտի տեղի կունենա զոհերի մարմինների փնտրտուքը և չճանաչված մարմինների ճանաչման գործընթացը
«Ամեն ինչ արվում է այս գործընթացն օր առաջ ավարտելու համար, բայց, ցավոք, մինչեւ տարեվերջ չենք կարողանա այն լրիվ ավարտել»
--00—ՄՀ