Պատմության մեջ առաջին անգամ քրգործ է հարուցվել Սորոսի շահառուի նկատմամբ. Մալյան

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

մալյան

«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ԱԱԾ-ից նամակ է ստացել: Նա, մասնավորապես, գրել է.

«ԱԱԾ-ից ստացա այս հրաշալի նամակը որով արձանագրվում է, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ քրեական գործ է հարուցվել կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի շահառուի նկատմամբ այն էլ այնպիսի ծանր հանցագործության հատկանիշներով, ինչպիսին Սորոսի փողերով ազգային թշնամանք հարուցելն է:

Շնորհակալ եմ ԱԱԾ արժանապատիվ սպաներին: Այս քրեական գործը հետևողականորեն հասցվելու է իր տրամաբանական ավարտին: Շուտով ԱԱԾ-ում ցուցմունք կսկսեն տալ կարկառուն սորոսականները ովքեր փողի դիմաց վաճառել են իրենց հայրենիքը»,-գրել է Մալյանը:

--00--ԱԹ