Հին Շենում ռուս խաղաղապահները մշտադիտարկում են իրականացնում. համայնքի ղեկավար

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

խաղաղապահ

Շուշիի շրջանի Հին Շեն համայնքում այժմ ռուս խաղաղապահները դիտակետ են ստեղծել և ապահովում են բնակիչների անվտանգությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը:

«Ադրբեջանցիները երկու օր է, ինչ փակել են մայրուղուց  դեպի գյուղ եկող ճանապարհը: Այնուհետև, ռուս խաղաղապահները եկել են և դիտակետ են ստեղծել: Այժմ  գյուղում ապրող ընտանիքներն անվտանգ են: Մեր տեղեկությամբ, ռուս խաղաղապահները նաև բանակցություններ են վարում ադրբեջանցիների հետ, որպեսզի ճանապարհը բացեն»,-մանրամասնել է Հին Շենի գյուղապետը:

--00--ԱԹ